Որպեսզի մարդիկ երկար ապրելու բաղձանքով նրա պտուղը չուտեն և այն չպաշտեն: Մանավանդ, չլինի թե սատանան դրա միջոցով մարդուն կյանք խոստանալով՝ մարդուն իրեն կապի, և դրանով չկարծվի, որ սատանան մարդու բարեկամն է և խոսքն էլ ճշմարիտ է:
Քրիստոսի առաքյալների հատկանշական համեմատություններ կան հինկտակարանյան իրողությունների հետ: Հրեական տասներկու նահապետները` Հակոբի որդիները, որոնցից սերվեց հրեա աստվածընտիր ազգը, նախօրինակներն էին Քրիստոսի տասներկու առաքյալների, որոնց քարոզչությամբ քրիստոնյա դարձան բազմաբյուր մարդիկ` որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ: Հրեաները դուրս եկան Եգիպտոսից և անցնելով Կարմիր ծովով` եկան անապատ, այնուհետև հասան Եղիմ, ուր կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի (Ելք 15.27), և կարողացան այնտեղ հանգստանալ:
Եթե նախքան խաբվելը ուտեր՝ լավ կլիներ, որովհետև ինչպես վերը հիշատակեցինք՝ արքայություն կգնար, բայց եթե խաբվելուց հետո ուտեր, միշտ մեղքի մեջ մնալով՝ վատ հետևանքներ կունենար, քանզի լավ է մեռնել, քան մեղքով ապրել, այս պատճառով Աստված Իր ողորմությամբ նրան դրախտից արտաքսեց, որպեսզի հիշյալ պտղից չուտի (Ծննդ Գ 22):
Մի հասարակ ծառ էր, սակայն անունը հայտնի չէ, դրա պտուղն այնքան զորություն ուներ, որ ժամանակ առ ժամանակ նրանից ուտողը մահվան ենթակա չլինելով, Աստծո բարձր կամքի համաձայն, սահմանված ժամանակը լրանալուն պես, պետք է արքայությանը արժանի դառնար. այս պատճառով Ս. Գիրքը «կենաց ծառ» անվամբ է այն հիշատակում:
Սուրբ Գրքում գրված է, որ Դրախտն արևելյան կողմում էր՝ Եդեմ կոչված վայրում: (Ծննդ. 2:8) Այն համապատասխանում է Հայկական լեռնաշխարհին՝ այն ժամանակ Հայաստանի Խնուս գավառի Բին-Գյոլ կոչված վայրին, որովհետև դրախտից դուրս եկող չորս գետերը՝ Փիսոնը՝ ճորոխ գետը, Գեհոնը՝ Արազ գետը, Տիգրիսն ու Եփրատը բխում էին այդ կողմերի լեռների ստորոտներից: