«Նիկոլ Փաշինյանը պետք է այսքանից հետո իր մոտ հրատապ նիստ հրավիրեր, քննարկում անցկացներ, գյուղատնտեսությունը վերջնական վարի են տալիս»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։
Մայիսի 5-ին Արարատի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել այգիներին։ Արտաշատում կան գյուղեր, որտեղ մասամբ կամ ամբողջովին վնասվել են այգիները։ Առատ ծիրանի բերք սպասող բնակիչները կանգնել են փաստի առաջ, չգիտեն՝ ինչպես են փակելու վարկերը, որը վերցրել են այգիները մշակելու համար։