Հարցին՝ Աննա Հակոբյանի հետ փորձե՞լ են հանդիպել, քանի որ վերջինս որդեկորույս մի քանի ծնողների հետ մշտապես շրջում է, Կարինե Մանավազյանը պատասխանեց. «Այդ կնոջ անունն առհասարակ ինձ մոտ մի տվեք։ Ես ուղղակի անաչառ լրատվամիջոցներին եմ խնդրում, որ մեր հարցը պահեն ուշադրության կենտրոնում, գոնե այսպես հարցը կմնա օրակարգում, որովհետև այդ իշխանությունը մեզանից չի ազդվում»։
«Բոլոր ծնողները հիասթափված են, ոչ մեկին արդեն չեն վստահում։ Աստծո փեշին ենք կախված, ոչ մեկից որևէ լավ բան չենք սպասում, վատ բան սպասում ենք։ ՊՆ-ից 100 հատ հեռախոսահամար ունեմ, զանգահարում եմ՝ ոչ մի պատասխան։ Գիտե՞ք ինչ, ես ինձ կարող եմ հիմարի տեղ դնել, բայց թույլ չեմ տա, որ դիմացինս էլ հիմարի տեղ դնի ինձ։ Իրենք ինչո՞վ են զբաղվում՝ հողերը տալուց բացի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
168.am-ի հետ զրույցում «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը, ասաց, որ առ այսօր բոլոր գերատեսչությունների ղեկավարներն իրենց խաբում են ու չեն ընդունում, այդ թվում՝ Պաշտպանության նախարարը։