«Համոզված եմ՝ ասել է՝ «Ձևը գտե՛ք, Սամվել Կարապետյանին փակե՛ք», «Ձևը գտե՛ք, Բագրատ սրբազանի վրա ահաբեկչի պիտակ փակցրե՛ք», «Ձևը գտե՛ք, վեհարանն ազատե՛ք Վեհափառից»։ Հիմա էլ, համոզված եմ, ասում է՝ ձևը գտե՛ք, 2026-ին ցանկալի արդյունք ստացե՛ք ընտրության։ Իր այդ «մի ձև գտե՛ք»-ը դարձել է ՀՀ Սահմանադրությանը փոխարինող և Նիկոլ Փաշինյանի կապրիզների մի ամբողջ համակարգ ստեղծող իրականություն։ Դրանով է ապրում պետությունը»,- մեկնաբանում է քաղաքագետը։