Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի գնահատմամբ՝ իրավիճակն ունի երկու հարթություն։ Առաջինը, նրա խոսքով, ծավալվում է հանրային տիրույթում, երբ կողմերից մեկը սպառնալիքներ է տեղում, մյուսը՝ զգուշացումներով հանդես գալիս։ Մյուսը, ըստ նրա, այն է, որ կողմերը շարունակում են բանակցությունները, թե ինչպես վարվել հետագայում։
Դժգոհելով մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանում Բելառուսի նախագահի հայտարարությունից՝ Նիկոլ Փաշինյանն օրերս տեղեկացրեց՝ հայկական կողմի պաշտոնական այցերը Բելառուս դադարեցվում են։
«Չի բացառվում, որ հաջորդ փուլում Արևմուտքն իրականացնի առավելագույն ծրագիրը։ Սակայն այն, ինչ ներկայումս ակնհայտ է, ՀՀ-ին ԵՄ անդամակցության հեռանկար դեռ ԵՄ-ում որևէ մեկը չի նախատեսում տրամադրել, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար գուցե ամրապնդվի ԵՄ-ԱՄՆ այս ձևաչափը։ Սա իր հերթին՝ նշանակում է, որ ՀՀ-ն, իրականում չունենալով լուրջ արևմտյան երաշխիքներ, շարունակելու է հակառուսական գիծը, սակայն չի լքելու ռուսական պրոյեկտները և չի խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։