Օրերս Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ֆեոդոր Դոստոևսկու «Ծիծաղելի մարդու երազը» հայտնի ստեղծագործության հիման վրա բեմադրված պլաստիկ դրամատիկական ներկայացման առաջնախաղը՝ Իննա Հախնազարյանի ռեժիսուրայով։ Բեմում ներկայացվեց մարդու յուրահատուկ ներքին ճամփորդությունը, երբ մարդն ինքն իր հետ է և լույս է փնտրում։