«Մենք ուզում ենք, որ մեր հարցը լուծվի, մենք արհամարհված չլինենք, մենք փաստացի արհամարհված ենք։ Էս պետությունը՝ վարչապետից բռնած մինչև էս վիդեոյի տակ քոմենթ գրող բոլորն էլ սնվում ենք մեր քրտինքից։
Նա նշեց, որ ակցիան ինքնաբուխ է, ոչ բոլորն են ուզում տեսախցիկների առաջ խոսել․ «24 ժամվա մեջ, եթե մեզ կոնկրետ պատասխան չտվին, գնում ենք կոնկրետ գործողությունների։ Մեզ մի ստիպեք՝ օրենք խախտենք, մենք վարկով, պարտքով, հալալ քրտինքով ծաղիկ ենք արտադրում, ուզում ենք տուն պահել, մեր պահանջը սա է»։
«Որ այսպես գնա՝ ոչ ոք ոչ մի բան չասի, լուծում չտա, պետք է ուրիշ բան մտածենք։ Չգիտենք՝ ում դիմենք, մեր հետ ոչ մեկ կապի դուրս չի գալիս, բայց իրենք տեսնում են, չէ՞, թող իրենք գան մեր հետ խոսեն, ասեն՝ լավ կլինի, 3 օրից կլինի, 5 օրից, 10 օրից կլինի»,-այսօր ծաղկավաճառների և ծաղկեգործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց իրավիճակից դժգոհող ջերմոցատերերից մեկը՝ նշելով, որ 60 հազար բույս կա իր ջերմոցում, որը տարվա կտրվածքով երկու անգամ է բերք տալիս։
«Մեկ շաբաթ է՝ արդեն 38-40 աստիճան շոգին ամեն օր հսկայական վնասներ ենք կրում։ Չգիտեմ՝ գյուղնախարար է, ով է, ամեն օր խնդրում ենք, բողոքի ակցիաներ ենք անում, որ գան՝ մեր հարցերին պատասխան տան։ Խաբում ասում են՝ հիվանդություն է, բայց չի կարա ամբողջ Հայաստանում լինի»,-ծաղկեգործների և ծաղկավաճառների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ջերմոցատեր Բագրատ Մարուքյանը՝ նշելով, որ ծաղկեգործությամբ զբաղվում է 2015թ․ և առաջին անգամ է նման խնդրի առաջ կանգնել։