Եթե 24 ժամվա ընթացքում մեզ կոնկրետ պատասխան չտվեցին՝ գնում ենք կոնկրետ գործողությունների. Ծաղկեգործ

«Ունեմ 1 հա ջերմոց, որտեղ ամբողջությամբ ծաղիկ եմ աճեցնում։ Մեր հավաքի իմաստը պարզ է, այս խնդիրն ամսի 27-ից է, անցել է 16 օր, ոչ մի արձագանք չկա․ լսում ենք միայն սուտ և հեքիաթ։ Կարճ ժամկետում՝ ամենաշատը 24 ժամվա մեջ, եթե մեզ՝ գյուղացիներիս ականջին ընկալելի լեզվով չբացատրեն՝ ինչէ  մեզ սպասվում, մենք ստիպված ենք լինելու օրենք խախտել՝ չգիտեմ՝ կառավարության դիմաց ծաղիկներ լցնելով, թե փողոց փակելով»,-ծաղկեգործների և ծաղկավաճառների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Զվարթնոց համայնքի բնակիչ Արտակ Թովմասյանը՝ շեշտելով, որ ջանք ու եռանդ չի խնայի, որ բոլոր ծաղկագործներին համախմբի։

Նա նշեց, որ ակցիան ինքնաբուխ է, ոչ բոլորն են ուզում տեսախցիկների առաջ խոսել․ «24 ժամվա մեջ, եթե մեզ կոնկրետ պատասխան չտվին, գնում ենք կոնկրետ գործողությունների։ Մեզ մի ստիպեք՝ օրենք խախտենք, մենք վարկով, պարտքով, հալալ քրտինքով ծաղիկ ենք արտադրում, ուզում ենք տուն պահել, մեր պահանջը սա է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս