Եվրոպական առաջնորդները հավաքվել էին Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերընտրությանը նպաստելու նպատակով։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ և Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովների մասին։