Մեզ համար է համեղ, բայց ռեստորանային բիզնեսում մարմարե միս ստանալու համար միայն արոտը բավարար չէ, հատիկային կեր ևս պետք է ուտի, որ կարողանա որակ ապահովել. գարի, եգիպտացորեն, սոյա։ Մեզ մոտ անում ենք, բայց թանկ է՝ ներկրման պատճառով։ Կենդանին առողջ լինելու համար առաջին հերթին պետք է սնվի վիտամիններով, հանքային նյութերով։