Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են կարևորագույն մի թեմայի՝ այս վարչախմբի կոռուպցիոն սխեմաներին։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ իր թիմակիցների հետ քայլում էր Երևանի փողոցներով,վստահ հայտարարում և խոստումներ էր շռայլում, թե «գալու են իշխանության արդարություն հաստատելու համար, գալու են, որ ժողովրդից թալանածը վերադարձնեն ժողովրդին, ի վերջո, նաև գալիս են, որպեսզի արմատախիլ ու քարուքանդ անեն պետական համակարգում եղած խնամի-ծանոթ-բարեկամ կապերը»։
Մամուլն արդեն տեղեկացրել է, որ օրերս իրավապահները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առևտրի բաժնի պետ Հրայր Արամյանին և կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:
Ավելորդ է ևս մեկ անգամ հիշեցնել, թե իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը քանի անգամ ու ինչ պաթոսով է հայտարարել, որ վերջ է տրվել խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) սկզբունքով աշխատանքի ընդունման պրակտիկային: