ԽԾԲ-ն կառավարման համակարգից ոչ թե արմատախիլ է արվել, այլ հիմնավոր արմապնդվել է. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ իր թիմակիցների հետ քայլում էր Երևանի փողոցներով,վստահ հայտարարում և խոստումներ էր շռայլում, թե «գալու են իշխանության արդարություն հաստատելու համար, գալու են, որ ժողովրդից թալանածը վերադարձնեն ժողովրդին, ի վերջո, նաև գալիս են, որպեսզի արմատախիլ ու քարուքանդ անեն պետական համակարգում եղած խնամի-ծանոթ-բարեկամ կապերը»։

Սակայն իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը մոռացավ խոստումներն ու ոչ միայն ամրապնդեցպետական համակարգում իր խնամի-ծանոթ-բարեկամ կապերը, այլև ընդլայնեց դրանք: ԱԺ-ում հայտնվեցին ՔՊ-ական ամուսիններ, եղբորորդի, դասընկերներ, քավոր-սանիկ կապերով մարդիկ հայտնվեցին պետական պաշտոններում: Մի խոսքով՝ բարեկամներով ու հարազատներով որոշեցին համալրել կառավարման համակարգը։

Եղածը քիչ էր, այսօր էլ հայտնի դարձավ, որ ԱԳ նախարարի արդեն նախկին խորհրդական Դավիթ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը նշանակել է ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով։

Դավիթ Կարապետյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինն է։ Կար ժամանակ, երբ երկուսն էլ ԱԺ-ում էին աշխատում, քանի որ 2019-2021 թվականներին Դավիթ Կարապետյանը ԱԺ նախկին նախագահ և ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։ Իսկ մինչ այդ, 2018-2019 թվականներին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդականն էր Կառավարությունում։

Կարդացեք նաև

Դավիթ Կարապետյանը մինչև 2018 թվականն աշխատել է«100 կյանք» նախագծում՝որպես հանրային կապերի և ակադեմիական կապերի համակարգող: Ի դեպ,«100 LIVES» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներն են եղել հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։ Իսկ նախաձեռնության նպատակը երախտագիտություն արտահայտելն էր այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, բազմաթիվ հայեր են փրկվել։ Դավիթ Կարապետյանն աշխատել է նաև «Վերադարձ Հայաստան» հիմնադրամում՝որպես զարգացման գծով համակարգող։

Հարկ է հիշեցնել, որ ՔՊ-ի օրոք ԱԺ-ում ամուսիներով աշխատելն «ավանդույթ» է։ ԱԺ պատգամավորներ են Լենա Նազարյանն ու ամուսինը՝ Նարեկ Բաբայանը։ Մեկ այլ իշխանական պատգամավորի՝ Էմմա Պալյանի ամուսինն էլ մի ժամանակ ԱԺ-ում նրա օգնականն էր, ի դեպ, տեղեկությունը բացահայտվեց մամուլում հրապարակումից հետո, և միայն այդ ժամանակ Է. Պալյանըհաստատեց՝ խոստովանելով, որ ամուսինն իր օգնականն է հասարակական հիմունքներով։ Կամ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի քավորը Տավուշի մարզպետն է, քավորի եղբայրը՝ իշխանական պատգամավոր, դասընկերը՝ ՆԳ նախարար է։ Ազգակցական կապերով մարդիկ տեղավորվել են նաև նախարարություններում։

Մինչդեռ ոչ վաղ անցյալում՝2018 թվականին, Նիկոլ Փաշինյանը՝ գուցե ժողովրդին հաճոյանալու կամ էլ ձայներ ստանալու նպատակով,վստահեցնում էր.«կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ:

Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»:

Դե հիմա մենք հարցնենք՝ «ՔՊ»-ն և հատկապես Նիկոլ Փաշինյանն«արմատախիլ» արե՞ց ԽԾԲ-ն։

Տեսանյութեր

Լրահոս