168TV-ի «ԶԵՆԻԹ/ZENIT» հաղորդաշարում կրոնագետ, փիլիսոփա, քաղաքական վերլուծաբան Վարդան Խաչատրյանը ներկայացնում է Ադրբեջանի ընթացքը՝ սպասվող պատերազմի շեմին:
Երբ մենք վերլուծում ենք իրավիճակը, կարծես մեր կյանքի վերջին պատնեշն է մնացել, և խնդիրը գոնե այդ խրամատը պահելն է, մինչև կկարողանանք ուժերի վերահավաքում իրագործել և այդպիսով, ի վերջո, այս իրավիճակի լուծումները գտնել։
«Վերջերս Կառավարությունը որոշում ընդունեց և որոշ մասնագիտական առարկաներ հանեց ընդունելության քննություններից, թողեց կամընտրական։ Օրինակ, դիմորդը կարող է օտար լեզվից ու հայոց լեզվից քննություն հանձնել և ընդունվել աշխարհագրության կամ քիմիայի ֆակուլտետ, դառնալով մանկավարժ։ Շատ անհասկանալի որոշում է, ինչն իրենց հիմնավորում են դիմորդ չունենալով։ Դիմորդների մեծ մասն օտար լեզու է պարապում, որովհետև մտածում են՝ հեշտ է, պատկան մարմիններն էլ մտածում են՝ ավելի լավ է՝ ինչ գիտեն, դրանով էլ քննություն հանձնեն, քանի որ տարրական գիտելիք չունեն ու չեն կարողանում նույնիսկ 8 միավոր հավաքեն հատկապես բնագիտական առարկաներից։ Սա մեծ խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։