Օգոստոսի 19-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն («Europe in Law Association» NGO) ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր ՀՀ պետական մարմինների հիմնական դերակատարների համար Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նյութական և դատավարական իրավունքի վերաբերյալ Ծաղկաձորում երկօրյա աշխատաժողովի արդյունքների մասին: