«Այս ուժը կփորձի մնալ իշխանության, քանի որ Արևմուտքից պատվեր ունի, որը պետք է ավարտել։ Առաջինն արել է՝ Արցախի հարցը չկա, փակվել է, երկրորդը՝ «Զանգեզուրի միջանցքը», տրամադրման գործընթացում է, երրորդը՝ ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը պետք է չեզոքացվի։ Փաշինյանն ասել է, որ իրենց տրված մանդատով իրենք Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու են»,- ասաց Արմեն Բադալյանը:
Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մայիսի 8-ին պաշտոնապես սկսեցին նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերից շատերը քարոզարշավը սկսեցին մարզերից, որոշները՝ Երևանից։
ՀՀ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի հրահանգով ժամեր առաջ 65 «կողմ», 27 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) պետականացնելու, իսկ ավելի ճիշտ՝ խլելու մասին օրենքը։