«Վճռորոշ փետրվարը» հանրահավաքին մասնակցած «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ 2018-ին իշխանության եկան մարդիկ, որոնք ոչնչացրեցին միասնության գաղափարը, որը եղել է նաև 88-ի շարժման հիմքում: Այսինքն, հասարակությունը մասնատեցին, բաժանեցին տարբեր խավերի, «չափսերի»: Եվ այս իրավիճակում ՀՀ գործող իշխանության օրոք պարտադրված պատերազմում պարտվեցինք, այնուհետև հայաթափվեց Արցախը: Մյուս կողմից, Սեյրան Օհանյանի կարծիքով, կարևոր և շատ լավ գաղափար է միասնությունը նաև ընդդիմադիր դաշտում: