Կյանքի աղավաղումը չարն է, որը ճշմարտությունը փոխարինում է խաբեությամբ: Գիտենք, որ չարը, իբրև սուբստանցիա, գոյություն չունի, այնուամենայնիվ, յուրաքանչյուրս զգում ենք նրա ուժն ու սև ներգործությունը: Աստվածաբանները նշում են, որ չարն ակտիվ ուժ է դարձել առաջին հերթին ապստամբած հրեշտակների միջոցով՝ այդպիսով գտնելով իր լիարժեք գոյությունը: