Ամեն մարդ իր համար որոշում պետք է կայացնի՝ կա՛մ դու կարմիր գիծ ես քաշել, կա՛մ շարունակում ես շփվել նախկին ընկերներիդ հետ, ովքեր ՔՊ-ական են: Այն, ինչ անում է Ալիևը Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների ձեռքով, բոլորս ենք տեսնում: Ամեն մարդ իր խղճի առաջ պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ է մնում այդ թիմում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, ՀՀ վարչապետի թեկնածու, իրավապաշտպան, «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցն է: