Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հերթական նիստում երկարաձգեց «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ժամկետը՝ 15 տարով, ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ժամկետը՝ 10 տարով: «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որոշումների այս փաթեթի ընդունումը համարում է պետության կողմից «Յուքոմի» գործունեությանը վստահելու ապացույց:
168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է ապրիլի 5-ին, այն երկարաձգվել էր 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ընդունած որոշմամբ: