«Ձուն խանութում կարող է մնալ 20 օր, համարվում է սննդային ձու: Մինչև 8-րդ օրը համարվում է դիետիկ ձու: Եթե խանութում պահպանվում է ջերմային աստիճանը, սառնարանային տնտեսություն է, թույլատրվում է մինչև 90 օր պահել»: 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ ձվի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ նվազել է 11.1%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 18.6% գնաճ: