«Հայ Առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» խորագրով քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը զուտ իշխանությունների նախաձեռնությունը չէ, ընդհանուր ծրագրի մաս է կազմում:
Կարծես թե ինչ-որ բան այն չէ, թեև թվում է՝ ամեն ինչ նորմալ է։ Այսօր մենք գտնվում ենք ազգային-քաղաքական մի թոնրի մեջ, որտեղ ամեն ինչ լցված է այրելու, վառելու համար, բայց այն, ինչ պետք է այդ թոնրում թխել, մենք չունենք։ Եթե թոնիրը պիտի վառենք, ուրեմն մենք մեզ ենք այրելու, որովհետև մենք բոլորս հայտնվելու ենք այդ թոնրի մեջ։