«Գիտեմ մարդիկ, որոնք պատրաստ են հացադուլի, պետք է բողոքի ցույցեր անել և ամեն կերպ իշխանություններին հասկացնել, որ սա անիմաստ չարիք, հանցագործություն կլինի մեր քաղաքի նկատմամբ։ Կառավարության անդամները պետք է մերժեն այս ծիծաղելի որոշումը։ Իմ տեղեկություններով, վերևներում զարմացել են նման որոշումից և ՔՊ-ական ավագանու անդամներից զանգել ու ասել են, որ կպայքարեն այս որոշման դեմ»,- շեշտեց նա։