Եթե հաշվեհարդարի հրահանգը Գագիկ Ծառուկյանի փոխարեն՝ Խաչատուր Սուքիասյանին կամ Սամվել Ալեքսանյանին վերաբերեր, կասկած չկա, որ նույն համատարած «խախտումներն ու չարաշահումները» կհայտնաբերեին նրանց բիզնեսներում։ Չեն հայտնաբերում, որովհետև չկա հրահանգ։ Լինելու դեպքում՝ չեղած տեղից էլ կգտնեին, չգտնեին՝ կստեղծեին։
Միջազգային իրավապաշտպան «FREEDOM HOUSE» կազմակերպության տարեկան զեկույցն աշխարհում ազատությունների մասին հայկական տիրույթում հիմնականում քննարկվեց իր Արցախյան գնահատականներով, որոնք հստակ արձանագրում էին Ադրբեջանի հակահայկական, հակաժողովրդավարական պահվածքը: Եթե մենք ունենայինք գոնե մի քիչ ազգային և խելամիտ իշխանություններ, ապա արևմտյան աշխարհում հեղինակություն վայելող այս կազմակերպության գնահատականները կարող էին ուժեղացնել հայկական դիվանագիտության զինանոցը…