ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող «Դոնրոյի դոկտրինի» բուն էությունը երևում է Թրամփի վարչակազմի մոտեցման մեջ թե՛ պատերազմին, և թե՛ խաղաղությանը։ Դրա վառ օրինակն է այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունը, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնեց Կովկաս՝ Իրանի հյուսիսային սահմաններին ամերիկյան ազդեցությունն ու ճնշումն ուժեղացնելու փորձով, և դա տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը երբեք այսքան բարձր չի եղել։
Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Արցախի ռազմական, քաղաքական ղեկավարության դեմ Բաքվում ընթացող կեղծ դատավարություններին՝ նշելով, որ դրանց մեխն Ադրբեջանի համար Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է, իսկ Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն:
Ո՛չ Ալիևին ես եմ լսել տարիներ առաջ Ստրասբուրգում, երբ նա լիագումար նիստերի ամբիոնից ասում էր՝ ես թքած ունեմ միջազգային բոլոր կառույցների կարծիքների վրա: Դա այն տարիներն էին, ինչպես ասում են՝ «Սերժ վախտ», երբ Ալիևը հայտարարում էր, որ «միջազգային հանրությունը փակ դռների հետևում ստիպում է ինձ ճանաչել Արցախի անկախությունը», դա այն տարիներն էին, երբ, ինչպես հետո Նիկոլն էր ասում՝ Պուտինն ինձ թաքուն ասեց, որ (Սերժի վախտերով) Ալիևն արդեն հաշտվել էր այն մտքի հետ, որ Արցախն այլևս չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Նաիրի Պետրոսյանն ասել է, որ միջազգային հանրությունը ոչ մի դեպքում չպետք է Ադրբեջանին «լիցենզիա շնորհի»՝ իրականացնելու էթնիկ զտումների իր արշավը։