«Հայաստանի իշխանությունները կարծեք շատ են հավատում այդ պայմանավորվածությունների ուժին ու հանրությանը չեն պատրաստում այլ սցենարների։ Մինչդեռ հասարակությունն առնվազն պիտի իրատեսական իրավիճակին տեղյակ լինի, այսինքն՝ նրան, որ չի կարելի բացառել նոր կոնֆլիկտը»։
Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից, անդրադառնալով ՀՀ բանակի մասին իր տեսլականին, հերթական ուղերձը հղեց Բաքվին։ ԱԺ հերթական նստաշրջանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է։
168.am-ն ակտիվ հետևում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ տեղեկատվական-քարոզչական արշավին, ինչը ոչ այլ ինչ է, քան հնարավոր ռազմական սադրանքների համար լեգիտիմ հիմքերի ստեղծում, որտեղ, ըստ Ադրբեջանի, հայտնի են նաև պատասխանատուները: