«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն այն կարծիքին է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը, Իսրայելի վարչապետից բացի, ոչ ոքի համար դրական արդյունք չի կարող ունենալ։
«Ի տարբերություն արևմտյան եկեղեցիների՝ արևելյան եկեղեցիներն ազգային բնույթ ունեն, և եթե այդտեղի ժողովուրդները պետք է հարվածվեն, պետք է հարված հասցվի ազգային ոգուն։ Ազգային ոգին բարձր պահելու կարևորագույն հաստատությունն արևելյան ժողովուրդներում եկեղեցին է։ Հենց այդ եկեղեցիները չեզոքացվեն, դյուրին կլինի ծնկի բերել այդ ժողովրդին»։