168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է:
Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակվում է: Ադրբեջանն իր հերթին՝ հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ունենում Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։ Սա ներքին հատվածն է: Հայաստանի Հանրապետությունը ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Կենտրոնական Ասիա, Չինաստան: