Ռուսաստանին Հայաստանի դեմ աշխատելու, Արցախի 44-օրյա պատերազմը Բելառուսի հետ պլանավորելու մեջ մեղադրող Հայաստանի Կառավարությունը դեմ չէ, որ նույն Ռուսաստանի և Բելառուսի կողմից հիմնադրված Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը ստանա միջազգային կազմակերպության կարգավիճակ։
Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման բանկի միջև ստորագրվել է հերթական վարկային համաձայնագիրը, ըստ որի՝ Բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին կհատկացվի 100 միլիոն դոլար։