Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղն այս տարվա մարտին ադրբեջանական սադրանքներից հետո, այսօր վերադարձել է բնականոն կյանքի։ Գարնան սկզբին, երբ Ադրբեջանը կրակում էր խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախում նաև Խրամորթն էր՝ գյուղի հատվածում Քարագլուխ կոչվող բարձունքի ուղղությամբ առաջ գալուց հետո, անվտանգությունից ելնելով՝ գյուղի կանանց և երեխաներին տարհանել էին։