«Այսինքն՝ ԵՄ-ն նույնիսկ հարկ չի համարում խոստանալ անդամակցություն՝ հաշվի առնելով այդ հարցում անընդհատ առաջացող բարդությունները, ԵՄ ներքին խնդիրներն ու տարաձայնությունները: ԵՄ-ի համար ավելի նպատակահարմար է ընթանալ գործընկերությունը խորացնելու ճանապարհով, չտալով որևէ այլ խոստում ու երաշխիք, քանի որ դա հավելյալ պատասխանատվություն է նման բարդ ռեգիոնում, ի վերջո, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները դեռ կարգավորված չեն: Ըստ էության, տրամաբանական է, ինչո՞ւ տալ ԵՄ անդամակցության հեռանկար, ապա երկրներին միացնել ԵՄ-ին, ավելացնել ԵՄ-ի պատասխանատվությունը, եթե կարելի է անվերջ երկարաձգել անդամակցության ճանապարհը»,- նկատեց Տարասովը:
«Մենք պետք է վերանայենք անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները: Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին»։