Երբ մայիսի 10-ին Սրբազան շարժումը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ անցնում էր բուհ-երով և կոչ անում ուսանողներին միանալ իրենց,Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը հրահանգել էին փակել համալսարանի դռները, որպեսզի ուսանողները դուրս չգային համալսարանից։