«Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու Թուրքիան պետք է այս հարցում հապաղի, համենայնդեպս հայկական կողմից հապաղման որևէ խնդիր չկա։ Մենք պատրաստ ենք հենց վաղն էլ ունենալ բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Արդեն շուրջ 4 տարի է՝ Գուրգեն Մարգարյանի հետ կապված գործընթացը գտնվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կատարողական փուլում, և Ադրբեջանը, ցինիկ վարք դրսևորելով, չի էլ փորձում այն կատարել։ Ադրբեջանից պահանջում են վճարել դատական ծախսերը, բայց Ադրբեջանը հրաժարվում է գեթ մեկ լումա վճարել»։