«Համոզված են, որ Հայաստանի իշխանությունը հակահարվածի և համապատասխան գործողության չի՛ դիմելու, և լկտիանում են։ Երբ Հայաստանի ղեկավարը հայտարարում է, թե՝ Ալիևը թող ասի՝ Հայաստանի ո՞ր սահմաններն է ընդունում, պարզ է, որ դրանից հետո Ալիևն ասելու է՝ ինչ ուզենամ՝ կանեմ, որքան հնարավոր է՝ շատ զիջումներ կպահանջեմ։ Գիտեք, այս վիճակը հետևանք է նրա, որ Հայաստանի ղեկավարը վախկոտ մարդ է, նա կառավարել չի՛ կարող։ Մի մարդ, որը Հայաստանում մի շենքից մյուս շենք գնալու համար իրեն ապահովագրում է բազմաթիվ ոստիկաններով, ինչպե՞ս կարող է երկիր ղեկավարել»: