Դեռևս հուլիսի 9-ին 168.am-ն անդրադարձել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի և Պարեկային ծառայության պարեկի հետ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ պարեկը դատախազ Էդգար Պետրոսյանին, ով դեպքի պահին եղել էր գինովցած, արցունքաբեր գազի գործադրմամբ, տառացիորեն միայնակ տանում է նրա առանձնատան բակից:
իգուցե իմ մեղքն է, չեմ հասցրել հետևել: Բայց եթե դեպքը տեղի է ունեցել ձեր նշած վայրերում, ուրեմն խնդիրը պարեկային ծառայությանը չէ, այլ Ճանապարհային ոստիկանությանը: Եթե պարեկայինով լիներ, ես կասեի, որ պրոբլեմ է, որ չեն կարողացել կանգնեցնել, որ Դիլիջանից եկել-հասել է Կոտայք: Վատ է արել մարզպետը:
Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» կայքը, ինչպես նաև մերձիշխանական այլ լրատվամիջոցներ, իրար հերթ չտալով՝ տարածում էին տեղեկություն այն մասին, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը մեքենան հարբած վիճակում վարելու և պարեկներին դիմադրելու համար ձերբակալվել է։