«Ցանկացած խախտում, որի համար բալեր նախատեսված չէ՝ մարդկանց բաժանում է երկու խմբի։ Առաջին խմբում այն մարդիկ են, որոնք գումար չունեն և իրենց համար գումարով տուգանելը կանխարգելիչ, ինչ-որ տեղ էլ՝ պատժիչ միջոց է։ Իսկ մարդկանց մյուս խումբը գումար ունի, և լուսաթափանցելիության համար տուգանվում են և դրան ուշադրություն չեն դարձնում։ Այսինքն՝ «պլյոնկան» հանում, տուգանում են, այդ մարդիկ հաջորդ օրը կրկին «պլյոնկա» են կպցնում։ Այս տեսանկյունից օրենքի փոփոխությունը կարծես թե որոշ համաչափություն է մտցնում։
«Բեռնաթափման համար տարբեր միջոցներ են անհրաժեշտ, օրինակ, շրջանցիկ ճանապարհների կառուցումը, որոնք Երևանում բավականին քիչ են։ Գրեթե բոլոր ճանապարհներն անցնում են Երևանի կենտրոնով»,- շեշտեց նա։