168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Իրանի անհանգստությունը պայմանավորված է մի շարք նոր հանգամանքներով։ Ըստ նրա՝ դրանցից մեկն ու գլխավորը Թրամփի վարչակազմի ակտիվությունն է Հարավային Կովկասում, հատկապես՝ Երևան-Բաքու գործընթացում «տեղավորվելու» փորձերի համատեքստում։ Նրա խոսքով, վերջին շրջանում պարզ դարձավ, որ Թրամփը կոնկրետ շահագրգռվածություն ունի, ինչն Իրանը դիտարկում է՝ որպես սպառնալիք։
Հայաստանի արտաքին գերատեսչությունն այսօր տեղեկացրեց՝ Վաշինգտոնում սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։