Օգոստոսի 4-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) իր տիրապետության տակ գտնվող բոլոր ռեսուրսներով հայտարարեց, որ քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն և դատավորին հայտարարել նկատողություն։