Հայաստանն իր տաղավարը կունենա «Izmailovo shoes 2025» կոշիկի և կաշվե իրերի միջազգային ցուցահանդեսում։ Էլեկտրոնային գնումների համակարգից տեղեկանում ենք՝ ըստ Էկոնոմիկայի նախարարության և անհատ ձեռներեց Սերգեյ Կերեևի միջև օրերս կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի՝ ցուցահանդեսի անցկացման վայը Մոսկվան է, անցկացման ժամկետներ են նշվում օգոտոստի 11-28-ը։