Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանը հիմա որոշումները չի կատարելու, բայց տարիներ անց, երբ վճիռները լինեն, դրանք կարևոր իրավական ու դիվանագիտական հիմք են ստեղծելու հետագա աշխատանքների համար՝ առաջին հերթին՝ ՀՀ-ի կողմից։
«Մեր հայրենիքը՝ Արցախը, գերեվարված է: Մնացել է ժողովուրդը: Նրանց նույնպես պետք է գրանցել ու ներկայացնել՝ որպես ցեղասպանության հետևանքով բռնի տեղահանվածներ: Իսկ գույքագրում այս պահին չի արվում: Չէ՞ ոնց հենց այդ փաստերն են հետագայում միջազգային ատյաններ դիմելու դեպքում ապացույց դառնալու տեղի ունեցած իրադարձությունների մասով»,- հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակից Մետաքսե Հակոբյանը: