Չնայած Հայաստանը շարունակում է գտնվել Եվրասիական տնտեսական միության կազմում, էական տնտեսական ու ֆինանսական օգուտներ է ստանում այդ կառույցից, իշխանությունները չեն թաքցնում, որ հակված են փոխել երկրի ինտեգրման ուղղությունը։
Թեև այս տարվա համար կառավարությունն արտաքուստ բավական ճոխ բյուջե է հաստատել, թվանկարչությամբ ու գումարների տեղերը փոխելով, մի տեղից հանելով, մեկ այլ տեղ դնելով՝ արհեստականորեն մի քանի հարյուր միլիարդ դրամով ավելացրել է բյուջետային ծախսերը, դրանից քաղաքացու կյանքում մեծ բան չի փոխվելու։ Սպասվում է, որ սոցիալական իրավիճակը երկրում նույնքան ծանր կլինի, ինչպես նախկինում։
Մեր հասարակության եթե ոչ մեծ, ապա պատկառելի հատվածը բոլոր երևույթները, դեպքերն ու իրադարձությունները գնահատում է առավելապես անհատական շահի պրիզմայով։ Որևէ երևույթի/իրադարձության նկատմամբ վերաբերմունքն էլ արտահայտվում է ըստ այնմ, թե որքանով է դա նպաստում/խոչընդոտում սեփական, անհատական շահի բավարարմանը։ Այս կաղապարը միանգամից չի ներդրվել հանրային գիտակցության մեջ, դա տարիների, գուցե տասնամյակների թաքնված քարոզչության, հոգեբանական ազդեցության հետևանքն է, որը պարզապես այսօր, այս գոյաբանական օրերին արտահայտվում է շատ ավելի սուր կերպով, քան կլիներ հարաբերականորեն ավելի հանգիստ պայմաններում։