«Որ սպանդանոցային մորթը չի կարգավորվել՝ փաստ է․ սրանք առանց կարգավորելու, մնում-մնում են՝ Ամանորի նախօրյակին մի որոշում կայացնում են,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նշեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը և հավելեց,- Մարդիկ մորթ են արել, բերել են վաճառեն, որ իրենց վարկերը փակեն, հարցերը լուծեն՝ հազարումի խնդիր կա, ու մարդկանց միսը բռնագրավում են։
«Մենք հեռավոր ասիական երկի՞ր ենք, որ բրինձ օգտագործենք, կամ՝ Հայաստանում բրինձ աճո՞ւմ է, որ մեր ապագան դնենք բրնձի աճեցման վրա»։
«Ցորենի ինքնարժեքը ոչ սուբսիդավորվածների մոտ բարձր է, բայց քանի որ այսօր ՌԴ-ում բերքն առատ է և էժան ցորեն է ներկրվում, այստեղ ցորենի շուկայում գին գոյություն չունի. 70-80 դրամ՝ 1 կիլոգրամի համար, ինքնարժեքից ցածր է: Էլ ո՞վ կցանի: Որոնք իրենց հացի խնդիրն են լուծելու, գյուղաբնակները, նրանք են հիմնականում ցանել»,- պարզաբանեց գյուղատնտեսը:
Պարենային անվտանգության ապահովման առումով Հայաստանում ստեղծվել է ծանր իրավիճակ՝ ահազանգում է Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ, Ֆերմերային Շարժում ՀԿ նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ Սարգիս Սեդրակյանը։