«Կարծում եմ՝ այսօր մենք առաջնայինը երկրորդայինից տարբերելու խնդրի առջև ենք, բայց այնպես չէ, որ եկել եմ որևէ մեկին բան սովորեցնելու։ Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ մենք հայտնվեցինք այս հանգրվանում, որովհետև չկարևորեցինք յուրաքանչյուր նահատակի, չկարևորեցինք յուրաքանչյուր թիզ հողը։ Յուրաքանչյուր մարդ պետք է իրեն այս հարցերը տա, գոնե ես կարծում եմ, թե հայությունը շատ է հեռացել ինքն իր տեսակից»։