Սննդաբան Իրինա Պիսարևան կոչ է արել շաքարախտով հիվանդներին հրաժարվել խուրմայից և չամիչից։ Արգելքի պատճառը նա բացատրել է NEWS.ru-ին տված հարցազրույցում։
Եթե չկա նյութափոխանակության խնդիր, ավելորդ քաշ, չի կարող, բայց արդեն եղած դիաբետի դեպքում լավ չէ: Ստացիոնար բուժում ստացող պացիենտների շուրջը նայում ես՝ ամբողջը հյութեր են: Հարազատները հերթով գալիս են՝ մեկը տնական կոմպոտ է բերում, մյուսը՝ բնական հյութեր: Առաջին բանը, որ ասում եմ պացիենտին՝ հավաքե՛ք այս ամբողջ հյութերն ու ուղարկեք տուն: Դրանք ոչ վիտամինի աղբյուր կարող են լինել հիվանդի համար, ոչ էլ ծարավն են հագեցնելու: