Հայաստանի իշխանության, գլխավորապես՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները շատերի կողմից գնահատվում են՝ որպես ոչ կոմպետենտություն, ապաշնորհություն կամ հոգեկան անհավասարակշռության արտահայտություն։
Իրականությունն այն է, որ անկախ պատճառներից ու հիմնավորումներից, հայ հասարակությունը կա՛մ ընտրեց, կա՛մ հանդուրժեց, որպեսզի ընտրվի իշխանություն, որի վարած խայտառակ արտաքին և ներքին քաղաքականության պատճառով հնարավոր դարձավ պատերազմը, իսկ արդեն դրա ընթացքում ցուցաբերած կա՛մ ծայրահեղ ապաշնորհության, կա՛մ կանխամտածված դավաճանության արդյունքում զոհվեցին 5000-ից ավելի երիտասարդներ, և կորսվեց Արցախի մեծ մասը։