«Տեսնում ենք Ադրբեջանից Արևմուտքին ուղղված ինտենսիվ քննադատություն։ Դա հնչեց նաև նախօրեին, երբ Ադրբեջանի ղեկավարն Արևմուտքին մեղադրեց ռեգիոնում մի շարք քայլերի մեջ։ Ադրբեջանի դժգոհությունը վերաբերում է Արևմուտքի քաղաքականությանը Հարավային Կովկասում, որը վերջին շրջանում էականորեն կապված է Երևանի հետ, Բաքվի ու Թբիլիսիի հետ Արևմուտքի հարաբերությունները վերջին տարիներին այնպիսին չեն, ինչ Երևան-Բրյուսել, Երևան-Վաշինգտոն հարաբերությունները։ Ուստի Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել ռեգիոնում Արևմուտքի ակտիվությանը»։
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին, ԱԺ ամբիոնից հայտարարությամբ դիմեց հասարակական տարբեր գործիչների, ակտիվիստների, որոնք Հայաստանում տարիներ շարունակ խոսել են ԱԱԾ մարմինների հետ գաղտնի համագործակցած այդ գործակալական ցանցերի բացահայտման անհրաժեշտության մասին։
Այս օրերին, երբ քննարկվում են Փաշինյանի ընտանեկան թերթի «հավաստի աղբյուրների» փոխանցած Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած 5 պահանջները, այդ թվում՝ ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ նույնիսկ ինքնավար կարգավիճակի, հարկ է հիշեցնել, որ այս պահանջները, ըստ էության, Ալիևն առաջ է քաշել դեռևս 44-օրյա պատերազմի սկզբի օրերին: