Երեկվանից մամուլը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին հրահանգել է, որ մինչև 2025 թվականի գարուն ազատեն Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շենքը։ Գրեթե երկու տարի առաջ բուհը Մանկավարժական համալսարանի հետ միավորելու որոշում էր կայացվել։ Ըստ այդ որոշման, այս բուհերին կմիավորվի նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
«Պետք է պարզել՝ արդյո՞ք դրանք այսօր օգնում են մեր տնտեսությանը, ինչը շատ կարևոր է։ Նմանօրինակ հրատապ հարցեր լուծելուց հետո, սա էլ կարող է մի խնդիր լինել, որը հետաքրքիր կլինի ապագայում։ Ես սա կարող եմ ասել»,- եզրափակեց Ռադիկ Մարտիրոսյանը։