Արցախից տեղահանված բնակիչները պետության տրամադրած սերտիֆիկատներով բնակարաններ ձեռք բերելու հարցում կանգնած են մեծ խնդրի առջև։ Այս խնդրի մասին բարձրաձայնում են օգոստոսի 25-ից իրենց սեփական հողից տեղահանված Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի բնակիչները։
168.am-ի հետ զրույցում Քաշաթաղի վարչական ղեկավար Մուշեղ Ալավերդյանը նաև ասաց, որ բնակիչների մի մասը շարունակում է տարբեր հարցերով ու խնդիրներով դիմել իրեն։
Օգոստոսի 5-ից սկսած՝ Արցախի Հանրապետության Աղավնոյի, Քաշաթաղի, ինչպես նաև Ներքին Սուսի բնակիչներն Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հորդորով սկսեցին իրենց իրերը հավաքել և լքել սեփական տները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի խոսքով՝ Աղավնոյի և Բերձորի տեղահանված բնակիչներն օգտվելու են վերաբնակեցված քաղաքացիների համար բնակարանային պետական աջակցության ծրագրից։