«Առողջության պարտադիր ապահովագրության օրենքի նախագիծն ամբողջությամբ անհասկանալի փաստաթուղթ է: Նախ ասեմ, որ ժամկետները ևս մեկ տարով երկարացվել են, քանի որ շատ հարցեր են բարձրացվել, և նախագիծն ինքը շատ վատ արձագանք է գտել թե Ֆինանսների նախարարության, և թե Կենտրոնական բանկի մոտ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, առողջապահության կազմակերպիչ Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման՝ Առողջապահության նախարարության նախաձեռնությանը: