Մինչ Երևանում ու Տավուշում տեղի են ունենում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքներն ու բողոքի ակցիաները, մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի միջև փոխվարչապետների մակարդակով ստորագրվել է արձանագրություն։
168.am-ը Բերքաբերի գյուղապետ Տիգրան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ է իրականացնելու ստեղծված խումբը, ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ստորագրվել է գործընթացը սկսելու և Տավուշից տարածքներ զիջելու վերաբերյալ փաստաթուղթ, որի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, իրատեսակա՞ն է, որ որևէ բան կփոխի։