«Քննիչն անդադար փորձում է՝ շեղելով ու ստիպելով, հասցնել նրան, որ ամեն դեպքում այդ կանայք ընդունեն, թե 50 000 դրամի դիմաց են ընտրել։ Սակայն այդ կանայք չեն ընդունում և մինչև վերջ պնդում են, որ նման բան չկա։ Բայց համառոտագրման մեջ գրել են, թե իբր նրանք ասել են, որ գումարի դիմաց են գնացել»
«Աննա Հակոբյանի խոշտանգման հետ կապված երեկոյան գրառումն իմ ասածներին հակասո՞ւմ է։ Ինձ մոտ տպավորություն է, որ չի հակասում․ ինքն ասում է` եկեք նայենք, թե ով կարող է իրականում տեսական խոշտանգել և մեջբերումներ է իրականացնում կոնվենցիաներից, վերարտադրում է Սահմանադրության կարգավորումները և այլն, ու չի ասում, որ ես սխալ եմ։ Նա, ըստ էության, վերահաստատում է, որ ես ճիշտ եմ»:
Աննա Հակոբյանը մեղադրում է Դանիել Իոաննիսյանին իր իրավունքների խախտման համար, պատրաստվում է նրա դեմ հայցեր ներկայացնել և ոչ միայն․ Փաշինյանի կինն իր փաստաբանական թիմին խնդրել է նաև դիտարկել «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հեղինակությանը, գործարար համբավին հասցրած վնասները հատուցելու պահանջով։